«Աղոթք, աշխատանք, ուսումնառություն»․ դարեր շարունակ այս բանաձևն է եղել վանական կյանքի ուղենիշը։ Հենվելով այս սկզբունքի վրա՝ Հաղարծնի Վանատունը Ձեզ առաջարկում է մեկշաբաթյա յուրօրինակ փորձառություն։
Ծրագիրն ընդգրկում է․
- առավոտյան և երեկոյան ժամերգություններ, խոկում
- մասնակցություն վանքում կատարվող աշխատանքներին՝ մեղրաքամ ու մեղվապահություն, «Վանքի անուշ» մուրաբայի պատրաստում, այգեգործություն
- գորգագործության, կարպետագործության ու գաթայի պատրաստման վարպետաց դասեր
- մեկօրյա արշավ դեպի Հին Գետիկի վանք, որտեղ 12-րդ դարում Մխիթար Գոշը գրել է իր «Դատաստանագիրքը», Աղավնավանք, Գոշավանք
- երեքանգամյա սնունդ(տավուշյան տեղական ուտեստներ՝ վանական կենցաղին համապատասխանեցված ճաշացանկով)։
Վանատան «Ապրիր որպես վանական» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ճանաչելու ոչ միայն Հաղարծինը, այլ նաև, այցելելով Տավուշ աշխարհում գտնվող միջնադարյան մեծ դպրանոցներ, ծանոթանալու դրանց ահռելի ժառանգությանը, պատմական դերակատարությանը և ներկայի առաքելությանը:
Առաջին անգամ Հայաստանում՝ մենք հրավիրում ենք միասին անցնելու այս հոգևոր ճամփորդությունը․ Վանատանն անցկացրած քանի օրերը կդառնան ձեր կյանքի ամենահիշարժան պահերը՝ Ձեզնից յուրաքանչյուրի համար դառնալով դադար առնելու, հոգևոր ինքնաճանաչողության ու վերականգնման հնարավորություն։
Մեկ օրվա արժեքը յուրաքանչյուր անձի համար.
Մեկտեղանի սենյակ — 13 000 ՀՀ դրամ
ԱՄՐԱԳՐԵԼԵրկտեղանի սենյակ — 10 000 ՀՀ դրամ
ԱՄՐԱԳՐԵԼԳնի մեջ ներառված է 3 անգամյա սնունդ (տավուշյան տեղական ուտեստներ՝
վանական կենցաղին համապատասխանեցրած ճաշացանկով: