Տևողությունը՝ 2 ժամ Խմբի նվազագույն չափը` 2 հոգի Խմբի առավելագույն չափը` 30 հոգի Սեզոնայնությունը՝ ամբողջ տարի Գինը մեկ անձի համար՝ ...
Տավուշյան հազարերանգ անտառներով, շրջապատված Վանատուն
«Այստեղ մարդիկ մոռանում են մահվան մասին» -Գրիգոր Մագիստրոս Պահլավունին դեռ 11-րդ դարում այսպես է բնութագրել տարածքը։ Հաղարծնի Վանատունը անտառապատ լեռների մեջ թաքնված հյուրատուն է՝ գրադարանով,
հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով։ Մենք առաջարկում ենք նաև յուրօրինակ փորձառություն․ ապրել որպես վանական՝ մասնակցելով ժամերգությունների, խոկումների, վանքում կատարվող աշխատանքներին, վարպետաց դասերի։
Հյուրատուն վանքի տարածքում
Վանատունը դադար առնելու, հոգևոր ինքնաճանաչողության ու վերականգնման հնարավորություն է յուրաքանչյուր հյուրի համար ։ Մեր նպատակն է եղել ստեղծել միջավայր, որտեղ Դուք կարող եք վայելել կատարյալ հանգիստ և, զուգահեռաբար, բացահայտել Հաղարծին վանքի և, ընդհանրապես, Տավուշ աշխարհի հոգևոր բովանդակությունը, պատմական դերակատարությունը և ներկայի առաքելությունը:
«Ապրիր որպես վանական» ծրագիր
«Աղոթք, աշխատանք, ուսումնառություն»․ դարեր շարունակ այս բանաձևն է եղել վանական կյանքի ուղենիշը։ Հենվելով այս սկզբունքի վրա՝ Հաղարծնի Վանատունը Ձեզ առաջարկում է մեկշաբաթյա յուրօրինակ փորձառություն։ Առաջին անգամ Հայաստանում՝ մենք հրավիրում ենք միասին անցնելու այս հոգևոր ճամփորդությունը: Սա ոչ միայն հանգստի, այլև հոգևոր ինքնաճանաչողության ու վերականգնման հնարավորություն է։
Լրահոս
Մեղվապահություն և մեղրաքամ
Տևողությունը՝ 1 ժամ Ներառված է պաշտպանիչ հանդերձանքը: Սեզոնայնությունը.Մեղվապահություն՝ գարուն, ամառ, աշնան սկիզբՄեղրաքամ՝ ամբողջ տարի: Գինը մեկ անձի համար.Մեղուների հետ աշխատանք...
Մուրաբայի պատրաստում
Տևողությունը՝ 1 ժամ Սեզոնայնությունը՝ ամառ, աշնան սկիզբ։ Գինը մեկ անձի համար.Մուրաբայի պատրաստում ՝ 1 500 ՀՀ դրամՄուրաբայի համտես՝ 2 500...