ԱՆՀԱՏՆԵՐԻՆ

Մեր սենյակները

Մեր սենյակները

«Վանատան» բոլոր սենյակներն երկտեղանի են՝ ընդհանուր լոգասենյակով։ Յուրաքանչյուր երկու սենյակ ունի մեկ լոգասենյակ: Սենյակների ընդհանուր քանակը՝ 20, Մահճակալների ընդհանուր քանակը՝ 40, Լոգասենյակների ընդհանուր քանակը՝ 10: ՍԵՆՅԱԿ Արժեքը յուր․ անձի համար Մեկտեղանի 13 000 ՀՀ դրամ Երկտեղանի 9 000 ՀՀ դրամ Հավելյալ մահճակալ 6 500 ՀՀ դրամ 0-5 տարեկան երեխաների կեցությունն անվճար է, 6-10 տարեկան երեխաներինը՝  50% զեղչով, Գնի մեջ ներառված է նաև նախաճաշը:

Ապրիր որպես վանական

Ապրիր որպես վանական

«Աղոթք, աշխատանք, ուսումնառություն»․ դարեր շարունակ այս բանաձևն է եղել վանական կյանքի ուղենիշը։ Հենվելով այս սկզբունքի վրա՝ Հաղարծնի Վանատունը Ձեզ առաջարկում է մեկշաբաթյա յուրօրինակ փորձառություն։ Ծրագիրն ընդգրկում է․ առավոտյան և երեկոյան ժամերգություններ, խոկում մասնակցություն վանքում կատարվող աշխատանքներին՝ մեղրաքամ ու մեղվապահություն, «Վանքի անուշ» մուրաբայի պատրաստում, այգեգործություն գորգագործության, կարպետագործության ու գաթայի պատրաստման վարպետաց դասեր մեկօրյա արշավ դեպի Հին Գետիկի վանք, որտեղ 12-րդ դարում Մխիթար Գոշը գրել է իր «Դատաստանագիրքը», Աղավնավանք, Գոշավանք երեքանգամյա սնունդ(տավուշյան տեղական ուտեստներ՝ վանական կենցաղին համապատասխանեցված ճաշացանկով)։  Վանատան «Ապրիր որպես վանական» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ճանաչելու ոչ միայն Հաղարծինը, այլ նաև, այցելելով Տավուշ աշխարհում գտնվող միջնադարյան մեծ դպրանոցներ, ծանոթանալու դրանց ահռելի...